Գայանե Սիմոնյան: Մի կտոր սպասում
Օրագրային գրառում. Ղարաբաղյան մագիլների մեջ իրեն պատեպատ խփող մի տղա։
Դժվար կռիվ․ ո՞վ է հաղթելու, իհարկե Հայ ազգը...Հեռախոսի զանգը, որ գիշերվա լռության
մեջ փոքր ֊ինչ տագնապալի թվաց, հանեց ինձ ինչ-որ քաղցր թմբիրից։ Կամ էլ ո՞վ իմանա...
— Լսում եմ։
— Չարթնացրի՞։
— Ո՞վ է։ Չէ, քնած չեմ։ Ո՞վ է։
— Ձայնս էլ արդեն չես ճանաչու՞մ ։ Ռուբենն է։
— Ռուբե՞ն․․․ Հա, չէի կարող երևակայել, թե
դու կզանգահարես, այն էլ այս անհավանական ուշ ժամին:
— Ես եմ։ Լսիր, քեզ շատ եմ
սիրում։ Գիտես, չէ՞,
― Գիտեմ, արդեն զգացել եմ։
— դու ի՞նչ ես անում, որ քեզ սիրում են։
— Հեքիաթներ եմ պատմում։
— Ի՞նչ, հեքիաթնե՞ր խենթս, քեզ լուրջ հարցեր եմ տալիս։
— Ես հեքիաթներ եմ պատմում, Ռուբեն, հիշում ես, չէ՞, եթե չես հիշում, ապա հիշեցնեմ. քեզ էլ եմ հեքիաթներովս խաբել: ինձ թվում էր․․․ Չգիտեմ... Լավ... պատմիր դե տեսնեմ ինչպե՞ս ես, ի՞նչ ես անում:
-Լավ եմ: Գիտե՞ս հիմա ինչ եմ անում..
-Ինձ հետ ես խոսում..
-Չիմացա՜ր...
-Հա՞ որ, որտեղի՞ց բա իմանամ Ռուբեն, դու հո տարօինակ չես...
-Երևակայիր սիրելի՜ս...
-Մինչև երևակայեմ ժամանակը կվերջանա...
-Դաշտային մանուշակներ եմ հավաքել ու փնջել, անրջում եմ նվիրել քեզ...
-Ռուբե՜ն....
-Լավ... գնացի... լավ նայիր քեզ... կխոսենք դեռ...
-Երանի՜ Ղարաբաղի օդին, որ զգում են քեզ...