ԳԱՅԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ «ԶԻՆՎՈՐԻՆ»
Ժամանակակից բանաստեղծուհի Գայանե Սիմոնյանը շնորհավորում է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ իր եղբոր գլխավորությամբ բոլոր հայ զինվորների տոնը : « Ես շնորհավորում եմ Հայ զինվորին, ցանկանում եմ հավատ ու տոկունություն, թող մեր երկիրը լինի խաղաղ և չպակասի ոչ մի քաջ հայորդի: » - Գայանե Սիմոնյան
ԶԻՆՎՈՐԻՆ
Զինվորը այսօր պաշտպանն է երկրիս,

Անվախ մարտիկ է անձնազոհ ու քաջ,
Ծառայում է հիմա դիրքերում որդիս,
Աստված նրանց միշտ ընդառաջ:
Անվախ ես ու քաջ, մեր պարծանք զինվոր,
Սուրբ է քո գործը՝ խոսքը ՝ դարավոր,
Ցրտին թե շոգին, ամառ, թե ձմեռ,
Դու նույնն ես իրավ, պարզ ես անմեղ:
Երկար ու ձիգ այդ երկու տարին
Թող չծանրանա երբեք քո ուսին,
Դու լավ ծառայես, տուն վերադառնաս,
Ու քո սիրածի զինվորը դառնաս:
Գիտեմ, որ հեշտ չէ բնավ ծառայել,
Բայց դուք պատվով եք, ձեր ուխտը տարել,
25 տարի մենք բանակ ունենք,
Խոնարհվում ենք մենք. մե՜ր Զինվոր տղերք:
ԳԱՅԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий