ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՇՈԿՈԼԱԴԻ ՄԱՍԻՆ :)
Շոկոլադը հանդիսանում է ամենատարածված հրուշակեղենը ամբողջ աշխարհում: Մենք սիրում և վայելում ենք այն իր բոլոր տեսակներով և համային հատկություններով հանդերձ, բայց որքան ենք մենք տեղեկացված շոկոլադի մասին: Ամենևին էլ անհրաժեշտ չէ շոկոլադի փորձագետ լինել, որպեսզի նրա արտադրության և օգտագործման մասին շատ հետաքրքրաշարժ փաստեր և տեղեկություններ իմանալ: Այստեղ հավաքագրված են 6 փաստ, որոնք սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝ համոզված լինելով, որ այս տեղեկությունները ձեզ կհետաքրքրեն:
2.Շոկոլադի անունն առաջացել է ացտեկյան «xocalati» բառից, որը նշանակում է «դառը ջուր»: Բնավ զարմանալի չէ այն փաստը, որ հենց նրանց շնորհիվ է կակաոյի ըմպելիքը օգտագործվում չիլի պղպեղի, աչիոտեյի, եգիպտացորենի ալյուրի համադրությամբ, և դեռ համաձայն առասպելի դրա մեջ էին ավելացնում հատուկ հալուցինոգեն տեսակի սունկ (հավանաբար գիտակցության վիճակը փոփոխելու համար, որը նրանց կարծիքով թույլ կտար շփվել իրենց Աստվածների և ոգիների հետ):

- 1.Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոկոլադ սկսել են օգտագործել դեռևս 2500 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում: Մայաների քաղաքակրթությունը կակաոն համարել է աստվածային պարգև, և ըստ այդմ այն բարձր է գնահատվել: Այն օգտագործվել է հանդիսավոր արարողությունների ժամանակ և երբեմն նաև ծառայել է որպես փողին համարժեք վճարման միջոց: "Կակաո” բառը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է «Աստվածային սնունդ», և երբ 16-րդ դարում այն մուտք գործեց Եվրոպա, իր հիմնական անվանմանը ավելացնելով լատինական «Theobroma» բառը՝ մատնանշելով կակաոյի ծառը, հնչեց որպես “Theobroma Cacao” (Աստվածների սնունդ):
2.Շոկոլադի անունն առաջացել է ացտեկյան «xocalati» բառից, որը նշանակում է «դառը ջուր»: Բնավ զարմանալի չէ այն փաստը, որ հենց նրանց շնորհիվ է կակաոյի ըմպելիքը օգտագործվում չիլի պղպեղի, աչիոտեյի, եգիպտացորենի ալյուրի համադրությամբ, և դեռ համաձայն առասպելի դրա մեջ էին ավելացնում հատուկ հալուցինոգեն տեսակի սունկ (հավանաբար գիտակցության վիճակը փոփոխելու համար, որը նրանց կարծիքով թույլ կտար շփվել իրենց Աստվածների և ոգիների հետ):
- 3.Շոկոլադե ամենամեծ ստեղծագործությունը համարվում է Մելբուրնի Զատկի ձուն՝ 10 ոտնաչափ բարձրությամբ և 4,484 ֆունտ քաշով:
4.Չնայած, որ շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ ճարպ, այն չի նպաստում արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճին:
5.Կակաոյի մեկ հատիկը պարունակում է մոտ 42 ունդ: Մեկ ֆունտ շոկոլադ պատրաստելու համար պահանջվում է 270 կակաոյի ունդ:
6.Յուրաքանչյուր տարի ավելի քան 7000 մլն ֆունտ շոկոլադե կոնֆետ են ուտում ամբողջ աշխարհում:
Комментариев нет:
Отправить комментарий