ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐՍ

четверг, 16 февраля 2017 г.

Գայանե Սիմոնյան «Կռունկը երգեց պանդուխտի երգը...»

Գայանե Սիմոնյանի ամենագեղեցիկ բանաստեղծություններից մեկը...

Կռունկը երգեց պանդուխտի երգը,  
Կարոտ ափերում սիրտս փոթորկվեց, 
Ծովը վարարեց հավերժի Վերքը,
Դարում փոթորկուն Մասիսը կանգնեց: 
Ու կանգուն մնաց Բիբլիականը,
Լույսի ծնունդը` ՄԱՐԴԸ արարող,
Մայր հայրենիքիս դարձավ պաշտպանը, 
Ու իմ երկիրը գոչեցինք ապրո՜ղ:

Քչքչան հունով Արաքսը մեր մայր
Մի կում ջուր տվեց սրտին իմ. ավա՜ղ, 
Գնացին կռիվ տղերքը մեր քաջ
Թաթախվեց գետնին հողն արնաշաղախ:



Комментариев нет:

Отправить комментарий